Գլխավոր Հասարակություն 

Քաղաքացիները մոտ 500 միլիոն ՀՀ դրամի չափով տուգանվել են՝ դիմակ չկրելու համար

 

Մինչև հուլիսի 30-ը 48 136-քաղաքացու նկատմամբ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ: Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնել են ՀՀ Ոստիկանությունից:

Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները մոտ 481 360 000 ՀՀ դրամ տույժ պետք է  վճարեն դիմակ չկրելու համար:

Ոստիկանությունից Analitik.am-ին են տրամադրել նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու (դիմակ չկրելու) հատկանիշներով 20.07.2020թ-ից մինչև 30.07.2020թ-ը ներառյալ կազմված վարչական արձանագրությունների քանակն ըստ օրերի.

20.07.2020թ. – 3030 արձանագրություն,

21.07.2020թ. -  3116  արձանագրություն,

22.07.2020թ. – 2896 արձանագրություն,

23.07.2020թ. - 3274 արձանագրություն,

24.07.2020թ. – 2732 արձանագրություն,

25.07.2020թ. – 2895 արձանագրություն,

26.07.2020թ. – 2613 արձանագրություն,

27.07.2020թ. – 2842 արձանագրություն,

28.07.2020թ. – 2742 արձանագրություն,

29.07.2020թ. – 3180 արձանագրություն,

30.07.2020թ. – 3703 արձանագրություն:

Նշենք նաև, որ իրավաբանները մատնանշում են, որ դիմակ չկրելու համար քաղաքացիների նկատմամբ տույժ կիրառելն անօրինական է:

 

 

  •  
  •  
  •  
  • 8
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    10
    Shares

Նույն շարքից