Կորոնավիրուս Հասարակություն 

Լոս Անջելեսում կանջատեն երեկույթների կազմակերպիչների ջուրն ու էլեկտրականությունը

 

Լոս Անջելես քաղաքում կանջատեն երեկույթների կազմակերպիչների ջուրն ու էլեկտրականությունը: Միջոցառումը նպատակ ունի պահպանել կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված սահմանափակումները և ուժի մեջ է մտնելու ուրբաթ, օգոստոսի 7-ից: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Bloomberg-ին:

Նախաձեռնությունը կիրականացվի բնակարանների, միջոցառումների և մարդկանց զանգվածային հավաքի այլ վայրերում․ «Այդ տնային երեկույթները, ըստ էության, դարձել են բլուրների վրա գիշերային ակումբներ»,-ասել է քաղաքապետ Էրիկ Գարսետին:

«Համաճարակի պատճառով մեր բոլոր զոհաբերությունները մենք կարող են կորցնել նրանց պատճառով, ովքեր հրաժարվում են հավատալ գիտությանը և հետևել կանոններին: Նման մարդիկ վտանգում են մեր տնտեսությունն ու մեր հասարակությունը»,-շեշտել է քաղաքական գործիչը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից