Հասարակություն 

Այս զորավարժությունը բոլորովին տարբերվում է նախորդ տարիների թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից իր բնույթով. Փորձագետ

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության շրջանակներում այսօր ռազմական ուղղաթիռները կրկին թռիչքներ են իրականացրել։ Եթե օգոստոսի 5-ին այդ ուղղաթիռները պարզապես թռիչք էին կատարել և վերադարձել կրկին ելման կետ, ապա այսօր պարզապես իրականացրել են անձնակազմի տեղափոխություն։

Փաստենք, որ զորավարժությունների ավարտին մնացել է չորս օր, և դեռևս մարտական կրակով տակտիկական ոչ մի տեսակի վարժանքներ չեն իրականացրել։

Զորավարժության շուրջ աղմուկը շատ ավելի է, և Ադրբեջանը ավելի շատ շահարկում է այս թեման, քան իրականում այն կա։

Հատկանշական է, որ զորավարժության մասին թուրքական ռազմական գերատեսչությունը ոչ մի հաղորդագրություն չի տարածում, բացի շատ կարճ ծանուցումից, որը կատարվել է հուլիսի 29-ին։

Հավել եմ նաև, որ այս զորավարժությունն իր բնույթով շատ ավելի նման է թուրք-քրդական հակամարտությունում թուրքերի գործողություններին։ Փոքր խմբերին ուղղաթիռներով տեղափոխում են ե քրդերի ենթադրյալ թաքստոցների վայր, որտեղ 15-20 հոգանոց խումբն իրականացնում է գործողություն։

Այս զորավարժությունը բոլորովին տարբերվում է նախորդ տարիների թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից իր բնույթով։

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից