Հասարակություն 

Մարդիկ անելանելի վիճակից դիմում են նման ծայրահեղ և դատապարտելի մեթոդների․ Մարուքյան

 

ՀՀ ԱԺ ԼՀ խմբացկության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արտակարգ դեպք

Վանաձորում. 44-ամյա տղամարդը Վանաձորում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս ու դիմել փախուստի.

Մարդիկ անելանելի վիճակից դիմում են նման ծայրահեղ և դատապարտելի մեթոդների: Ակնհայտ է, որ վարկային կառույցի որևէ աշխատակից մեղավոր չէ այսօրվա ճգնաժամի համար:

Մյուս կողմից պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկեր մարդկանց այս վիճակից հանելու համար:

Օրինակ` մենք առաջարկում էինք ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել հարյուր հազարավոր կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաև վարկային արձակուրդների արդյունավետ մեխանիզմներ ներդնել, հարկային արձակուրդ տրամադրել՝ տույժ ու տուգանքների փոխարեն:

Մեր բոլոր առաջարկներին ի պատասխան արժանացանք խուլիգանական հարձակումների, թե ֆիզիկապես, թե վիրտուալ մեդիա տարածքներում»,-գրել է նա:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից