Միջազգային Քաղաքականություն 

Բայդենը լրագրողին համեմատել է թմրամոլի հետ

 

CBS News-ի լրագրող Էրոլլ Բարնետը հարցազրույց է վերցրել ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենից: Այս մասին հայտնում է Լենտան։

Լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք նա անցել է կոգնիտիվ կարողությունների թեստ: Ի պատասխան Բայդենը ծիծաղել է և ասել, որ այդ հարցը համեմատելի է այն հարցի հետ, թե արդյոք լրագրողը թմրանյութեր է օգտագործում:

«Ինչո՞ւ ես պետք է անցնեմ այդ թեստը: Լսիր, դա նույնն է, երբ հարցնեն՝ դու հաղորդումից առաջ կոկաինի օգտագործման համար թեստ հանձնե՞լ ես, թե՝ ոչ: Դու թմրամո՞լ ես»,-ասել է Բայդենը:

Ի պատասխան՝ Բարնետը նշել է, որ իր հարցը բխել է ընտրություններում ԱՄՆ ներկայիս նախագահի և Բայդենի մրցակից Դոնալդ Թրամփի հայտարարություններից:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից