Կորոնավիրուս Հասարակություն 

Դիմակ կրելու խնդրանքից հետո այցելուն հարձակվել է «McDonald's»-ի աշխատակցի վրա

 

Մոսկվայում «McDonald's» ռեստորանի այցելուն հարձակվել է աշխատակցի վրա այն բանից հետո, երբ վերջինս խնդրել է պաշտպանիչ դիմակ կրել: Այս մասին հայտնել է Mash-ը:

30-ամյա Լյուդմիլա Կոզլովան կանգնել է հաստատության մուտքի մոտ և այցելուների խնդրել, որպեսզի իրենց հետ ունենան պաշտպանիչ դիմակ: Այցելուներից մեկը շատ էմոցիոնալ է արձագանքել ռեստորանի աշխատակցի խնդրանքին և հրել է նրան, ինչից հետո մտել է հաստատություն պատվեր կատարելու:

Հաջորդ օրը Կոզլովան ուսի հատվածում ցավ է զգացել, օգնության համար դիմել է բժշկական հաստատություն և ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել ագրեսիվ այցելուի դեմ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից