Իրավական Տեսանյութեր 

Դանակահարություն Քասախ գյուղում /տեսանյութ/

Հուլիսի 31-ին, կեսգիշերն անց հիվանդանոցից ոստիկանության Նիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով 51-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Օպերատիվ խումբը մեկնել էր բժշկական կենտրոն: Ոստիկանները տուժողի հետ զրուցել չէին կարողացել. նրան վիրահատում էին: Կինը հայտնել էր` իբր ամուսինը վնասվածքը ստացել է Քասախ գյուղում ընկնելու հետևանքով: Սակայն հետաքննություն իրականացնող մարմինն այլ բան պարզեց:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Քասախ գյուղի վարչական տարածքում գտնվող ռեստորանի մոտ վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է նախկինում տարբեր հանցագործությունների համար մի քանի անգամ դատապարտված Մասիս քաղաքի 40-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 4-ին, ժամը 16-ի սահմաններում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին և ձերբակալվեց:

Դանակարության փաստով հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից