Հասարակություն 

Փաստեր կան, որ պարետատուն ինֆոն ոտքով են հասցնում․ պատգամավորը՝ պարետատան աշխատանքի մասին

Չգիտեմ՝ պարետատուն ինֆորմացիան ինչով ա հասնում, բայց փաստեր կան, որ ոնց որ ոտքով են ինֆոն հասցնում։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
«Դուբայից Երևան ժամանած մեր քաղաքացիները տեղեկացնում են, որ ժամանելուց հետո ասում են, որ իրենց մասին տեղեկատվությունը փոխանցվել է պարետատուն և կապ կլինի,
որպեսզի իրենց հետագա քայլերն իմանան։
Մարդիկ օրերով սպասում են, ձայն չկա։ Զանգում են պարետատուն, հարցնում՝ ինչ պիտի անեն, ասում են՝ չկա իրենց մասին ոչ մի ինֆո, ինչ ուզում են, թող անեն։
Նույն չվերթի մեկ այլ ուղևորի զանգում են ժամանելուց 8 օր հետո և ուզում են հետը խոսել, պարզվում է՝ ուղևորը փոքր երեխա է, չի կարողանում խոսել։
Լավ, հնարավոր չի՞ այս դարում օպերատիվ ինֆորմացիա փոխանցել, որ վարակը չտարածվի, մեր քաղաքացիներն էլ անորոշության մեջ չլինեն...»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից