Հասարակություն Պատահարներ 

Լիբանանի ներքին գործերի նախարարը կլքի պաշտոնը, եթե չհայտնաբերվեն Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատասխանատուները

analitik.am

Լիբանանի ՆԳ նախարար Մուհամմադ Ֆահմին մտադիր է հրաժարական տալ, եթե Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների հետաքննությամբ մեղավորները չհայտնաբերվեն: Նախարարն այս մասին հայտնել է հինգշաբթի օրը «Ալ-Հադաթ» հեռուստաալիքին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես մտադիր եմ սպասել հետաքննության արդյունքներին, և եթե չպարզվեն այն ​​անձինք, որոնք պատասխանատու են պայթյունի համար, ապա ես հրաժարական կտամ», - նախարարի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը:

Նշենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում գտնվող պահեստում տեղի ունեցած հզոր պայթյուն է որոտացել: Պայթյունի ալիքը ոչնչացրել և վնասել է տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթևան: 137 մարդ զոհվել է, մոտ 5 հազարը՝ վիրավորվել, տասնյակ մարդիկ անհայտ կորած են: Լիբանանի ՆԳՆ-ի տվյալներով ՝ պայթյունի պատճառը ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումն է եռակցման ժամանակ, որը վեց տարի առաջ առգրավվել է մաքսային ծառայությունների կողմից:

Նույն շարքից