Հասարակություն 

Այո, առաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով․ Աննա Հակոբյան․news.am

analitik.am

Այո, առաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով։ Այս մասին news.am-ի փոխանցմամբ, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ի պատասխան օգտատերերից մեկի՝ «Ձեր կարծիքով, Ձեր զինվորական կերպարը որքանո՞վ ընկալվեց հասարակության կողմից» հարցին։

«Հասարակության կողմից քննարկել-չքննարկելու հարցը չեմ հասկանում, այսինքն հասկանում եմ, որ շատ քննարկվեց, շահարկումներ շատ են լինում, բայց ուզում եմ հիշեցնել, որ միակ կինը չեմ, քաղաքացիական անձ հանդիսացող միակ կինը չեմ, որ զինվորական համազգեստ է կրում։ Նախկինում, մինչեւ հեղափոխույթյունը, հետո էլ, եղել են պատգամավորներ կամ լրագրողներ, որոնք դիրքերում կամ ԶՈւ-ում այլ միջոցառումների ժամանակ զինվորական համազգեստ կամ դրա մի մասը կրում են։ Դա այնքան էլ անսովոր երեւույթ չէ, որ քաղաքացիական անձ հանդիսացող կինը կրում է զինվորական համազգեստ։ Որոշակի ուժեր սիրում են ամեն քայլի հետեւում գործողություններ ու շահարկումներ հրահրել ընդդեմ իմ եւ ամուսնուս, բայց ոչինչ, նորմալ է», ասել է Աննա Հակոբյանը։

Նույն շարքից