Հասարակություն Պատահարներ 

Ֆրանսիայում զինված տղամարդը բանկում պատանդ է վերցրել․ Le Figaro

analitik.am

Զինված անձը օգոստոսի 6-ի մի քանի հոգու պատանդ է վերցրել ֆրանսիական Հավր քաղաքի կենտրոնում գտնվող բանկի մասնաճյուղում, հայտնում է Le Figaro- ն՝ հղում կատարելով ոստիկանությանը:
«Տղամարդը, միայնակ մուտք է գործել Բրեդի բանկային մասնաճյուղ՝ 16: 45-ից»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ պատանդները 5-ն են, նրանցից ոչ-ոք վնասվածքներ չունի, տղամարդը զինված է ատրճանակով։ Բանկի մասնաճյուղը գտնվում է նաև քաղաքի ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ:

Պատանդառուի պահանջները դեռ հայտնի չեն։ Քաղաքի ոստիկանության բոլոր ուժերը մոբիլիզացված են: Քաղաքապետարանի և ենթաշրջանի միջև ստեղծվել է անվտանգության գոտի:

Նույն շարքից