Հասարակություն 

Թուրք-ադրբեջանական անձնակազմը «խիստ զբաղված է» անջատված համակարգիչների առջև․ լուսանկարներ

analitik.am

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է լուսաբանել թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Թուրքագետի հերթական գրառումը․

«Ադրբեջանում շարունակվում է ֆոտոսեսիան, է՜՜, ասում եմ ֆոտոսեսիա, զորավարժությունները։
Քաղաքային հեռախոսներով հրամաններ ընդունող կամ տվող թուրք-ադրբեջանական անձնակազմը խիստ զբաղված է անջատված համակարգիչների առջև։
Ի դեպ, ասում են , որ ավագ եղբայրները ջղայանցել են ամեն տեղ ալիևների նկարները կախված տեսնելուց և հրամայել են, որ հանեն այդ նկարները։
Բան չեմ ասում, ունեն թվայնացված զինտեխնիկա, բայց ախր ապրիլյան պատերազմին էլ տեսանք, որ դրանով չեք կարողանում կրակել, ավելի ճիշտ՝ կրակում եք, բայց ձեր բնակավայրերի և տանկերի ուղղությամբ))»։

Նույն շարքից