Հասարակություն 

Վարչապետը ձեր թագավորը չի․ Չի կարա նման հրաման լինի․ Բաբայան

analitik.am

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ոստիկանները տուգանում են Բաբայանի կնոջը, ով երեկոյան զբոսանքի է դուրս եկել երեխայի հետ։

Բաբայանի խոսքով՝ կնոջը տուգանում են այն բանի համար, որ երեխային քաղցր բամբակ գնելիս անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել։ Կնոջը և երեխային նաև պարեկային ծառայություն են կանչել։

«Վարչապետը ձեր թագավորը չի։ Չի կարա նման հրաման լինի»,- ասաց Բաբայանը՝ հակադրվելով ոստիկանին, որ վարչապետի հրամանն են կատարում։

Բաբայանի կնոջ խոսքով՝ ոստիկանը շատ կոպիտ, վիրավորական ձևով է խոսել՝ բղավելով երեխայի համար քաղցր բամբակ գնող կնոջ վրա, ում դիմակը փոքր-ինչ իջել էր։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նույն շարքից