Իրավական 

Գրպանից գողացել էր 350 հազար դրամ ու փաստաթղթեր․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը

analitik.am

Օգոստոսի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում ստացվեց, որ Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում գողություն է կատարվել: Մի տղամարդու գրպանից 350.000 դրամ և փաստաթղթեր էին հափշտակել: Ոստիկաններն անհապաղ դեպքի վայր մեկնեցին:

Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց գողությունը բացահայտվեց: Ժամը 21-ին քրեական հետախույզները Հալաբյան փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին նույն փողոցի 45-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն 

Նույն շարքից