Հասարակություն 

«Լիդիան Արմենիան»-ն կտեղափոխի վագոն-տնակները

analitik.am

Արդեն երրորդ օրն է, ինչ Ամուլսարի երկրորդ պահակակետի մոտ պահապաններն ու ջերմուկցիներն ակցիաներ են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման։

Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանն ասել է, որ ըստ պայմանավորվածության՝ «Լիդիան Արմենիան» կտեղաշարժի պահնորդների համար նախատեսված այն վագոն տնակները, որոնք երկու օր առաջ են տեղադրվել՝ գիշերվա ընթացքում գաղտնի ապամոնտաժելով Ամուլսարի պահապանների վագոն-տնակը: Նրա խոսքերով՝ ընկերությունը դա կանի վաղը:

Ավելի ուշ Ամուսլսարի պահապանները պարզել են, որ «Լիդիան Արմենիայի» վագոն-տնակներն ընդամենը 7 մետր են հետ դրվելու: Ակցիայի մասնակիցները դրա հետ համաձայն չեն, պահանջում են, որ ընդհանրապես հանվեն վագոն տնակները: Զիջումը կարող է մեկը լինել՝ այդ տարածքում նաև իրենց վագոն-տնակը չտեղադրվի:

Այսօր ակցիան Ամուլսարում ավարտվեց։

Նույն շարքից