Հասարակություն 

Իտալիան սպառնում է արգելել Ryanair-ի թռիչքները երկիր

Իտալիայի Քաղավիացիայի գործակալությունը սպառնում է արգելել Ryanair ավիաընկերության թռիչքները երկիր` COVID-19-ի համավարակի պայմաններում անվտանգության կանոնները խախտելու պատճառով՝ գրում է Euronews-ը:

Նշվում է, որ ավիափոխադրողը պարբերաբար խախտում է Իտալիայում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված կանոնները:

Իտալիայի Քաղավիացիայի գործակալությունից հայտնել են, որ հետագա խախտումների պատճառով ավիաընկերությունը կարող է զրկվել Իտալիայի օդանավակայաններում աշխատելու իրավունքից:

Ryanair  ավիաընկերությունը տեղեկացրել է, որ անում է հնարավոր ամեն ինչ՝ օդանավերում և օդանավակայաններում ուղևորների շփումները նվազագույնի հասցնելու համար:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից