Հասարակություն 

Ալեն Սիմոնյանը 114 միլիոն դրամով նոր, մեծ բնակարան է գնել. Գևորգյան

analitik.am

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արթուր Դանիելյանի պատճառած հուզմունքը հաղթահարելու նպատակով Ալեն Սիմոնյանը վաճառեց Եկմալյան 1/1 հասցեում գտնվող 75 քմ բնակարանը 120 միլիոն դրամով և նույն մուտքում, նույն ժամանակահատվածում գնեց կրկնակի մեծ՝ 145 քմ բնակարան, ուշադրություն, 114 միլիոն դրամով:

Ըստ օդում կախված լուրերի, իրականում նոր բնակարանի համար Ալեն Սիմոնյանը վճարել ա 320 հազար դոլար, բայց հուզմունքի պահին խնդրել ա ձևակերպել նվազ գնով՝ փողի ծագման աղբյուրը թաքցնելու համար:

Ի դեպ, նախորդ անգամ, երբ հուզվել էր, երկու տարբեր տեղից փող էր վերցրել իր կաբինետը նորոգելու համար. հետո փող տված հայտնի բուքմեյքերն ու մյուս ընկերը իրար մեջ պարզել էին, որ պարբերաբար հուզվողը մանր ջեբկիր ա»:

 

Նույն շարքից