Հասարակություն 

Ջերմության կարիք կա․ Ժիրինովսկին անկեղծացել է

analitik.am

 

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին RT-ի հետ զրույցում խոսել է իր կյանքում թույլ տված սխալների մասին, փոխանցում է Լենտան։

Քաղաքական գործիչն ասել է, որ ափսոսում է Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ ընդունվելու համար: Բացի այդ, նա սխալմունք է անվանել իր ամուսնությունը․ «Չի եղել պայծառ սեր։ Շատերի մոտ չի եղել։ Իսկ ի՞նչ անել: Որտե՞ղ է այդ սերը: Դժվար է»,-ասել է նա:

Ժիրինովսկիի խոսքերով, ինքը չունի որևէ լավ գործ, չունի ընտանեկան հարմարավետություն, չունի լավ գործընկերներ, ոչ էլ ազատություն:

Քաղաքական գործիչը հավելել է, որ ջերմության կարիք ունի․ «Կրկին չեմ կարող ամուսնանալ. Դա արդեն կլինի ամուսնություն հաշվարկով: Հետևաբար որևէ բան վերադարձնել չի լինի: Ուժերը սպառվել են»,-ասել է նա:

 

Նույն շարքից