Հասարակություն 

Աշխարհում սննդամթերքը թանկացել է

analitik.am

 

Սննդամթերքի համաշխարհային գներն արդեն երկրորդ ամիսն անընդմեջ աճում են: Սննդամթերքի գների ինդեքսի արժեքը հուլիսին հասել է 94,2 կետի, ինչը 1,2 տոկոսով ավելին է, քան հունիսին: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) զեկույցում:

Արտադրության անկման և աշխատող ներգաղթյալների պակասի պատճառով բուսական յուղի գինը թանկացել է 7,6 տոկոսով, կաթնամթերքը՝ 3.5 տոկոսով, իսկ շաքարավազը՝ 1,4 տոկոսով: Միսն ավելի է էժանացել. Հունիսի համեմատ մսի գինը նվազել է 1,8 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ՝ 9,2 տոկոսով:

2019 թվականի դեկտեմբերին պարենային ապրանքների գները հասել են մաքսիմումի 5 տարվա ընթացքում: Ամենաշատը թանկացել է արմավենու ձիթայուղն ու շաքարավազը:

 

 

Նույն շարքից