Հասարակություն 

Գյումրիում պոլիէթիլենային պարկի մեջ նռնակ է հայտնաբերվել

analitik.am

Օգոստոսի 6-ին, ժամը 20։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ «Վեոլիա Ջուր»-ի դիմաց հայտնաբերել է արկանման առարկա: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դուդկոյի թիվ 1 հասցեում՝ պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերվել է F1 «114-82» տեսակի ուսումնական նռնակ՝ առանց պայթուցիչի, որը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:

Ոստիկանության աշխատակիցների կողմից նռնակը տեղափոխել է ոստիկանության Մուշի բաժին:

Նույն շարքից