Քաղաքականություն 

Բողոք է ստացվել համընկնման մասին. ԿԳՄՍՆ-ն դիմել է պայմանագրերի կողմ հանդիսացող «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին

analitik.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բողոք է ստացել հայոց պատմության և համաշխարհային պատմության առարկաների չափորոշիչների և ծրագրերի նախագծերում հեղինակային այլ ծրագրի հետ մասնակի համընկնման մասին։ Այս կապակցությամբ ԿԳՄՍՆ-ն դիմել է պայմանագրերի կողմ հանդիսացող «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին` անկախ փորձագետի ներգրավմամբ մանրամասն ուսումնասիրության գործընթաց սկսելու համար։

Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Նախարարությունը հետևողական է լինելու ակադեմիական ազնվության սկզբունքի պահպանման հարցում՝ բաց և թափանցիկ գործելաոճ որդեգրելով բոլոր խնդիրների քննարկման և դրանց կարգավորման ուղղությամբ։

ԿԳՄՍՆ

Նույն շարքից