Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես կհրավիրեմ մամուլի ասուլիս և շիտակ ու անկեղծ կպատասխանեմ ապրիլյան քառօրյային վերաբերող բոլոր հարցերին. Սերժ Սարգսյան

analitik.am

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր:

Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք հինգ կարճ տեսանյութերը՝ «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ:

Նախագահ Սարգսյանը բազմիցս նշել է, որ երբ գա ժամանակը, կպատասխանի իրեն ուղղված՝ հրապարակայնորեն հնչեցված այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը:

Առաջին հարցն այն է, թե ինչու որոշեց հենց հիմա խոսել և այս ձևաչափով:

«Ես խոստացել եմ, որ հենց ավարտվի արտակարգ դրությունը, ես կհրավիրեմ մամուլի ասուլիս և շիտակ ու անկեղծ կպատասխանեմ ապրիլյան քառօրյային վերաբերող բոլոր հարցերին, այնուհետև տեղում կորոշենք, թե որը կլինի հաջորդ ասուլիսի թեման՝ Լեռնային Ղարաբաղի գործընթաց, 2018 թվականի ապրիլյան իրադարձություններ, կամ որևէ այլ թեմա, որը կհետաքրքի մեր քաղաքացիներին, մեր ժողովրդին»,-ասել է նա:

Նույն շարքից