Տեսանյութեր Քաղաքականություն 

Անցյալի հետ հարցերը պետք է ավարտել. Սերժ Սարգսյան

analitik.am

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր:

Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք հինգ կարճ տեսանյութերը՝ «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ:

Նախագահ Սարգսյանը բազմիցս նշել է, որ երբ գա ժամանակը, կպատասխանի իրեն ուղղված՝ հրապարակայնորեն հնչեցված այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը:

Այսօրվա հարցերից մեկն այն է, թե ինչու ինքը չի հրավիրում խոստացած ասուլիսը:

«Ես ափսոսում եմ, որ համավարակի դեմ ձախողած պայքարը և որպես հետևանք արտակարգ դրության անընդհատ հետաձգումը հնարավորություն չեն տալիս կատարելու խոստումս: Բայց անցյալի հետ հարցերը պետք է ավարտել»,-նշել է նախագահը:

Արդյո՞ք դա նշանակում է, որ ինքը պայքարում է անցյալը ետ բերելու համար:

«Միանշանակ է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, սակայն նույնքան էլ միանշանակ է, որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու, անհնար է հասնել լավ ապագայի:

Չի կարող Հայաստանի Հանրապետության պատմությունը, նորանկախ Հայաստանի պատմությունը սկսվել 2018 թվականի ապրիլից»,-ասել է նա:

 

Նույն շարքից