Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես որոշել եմ ինչ-որ չափով կատարել իմ խոստումը. Սերժ Սարգսյան

analitik.am

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր:

Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք հինգ կարճ տեսանյութերը՝ «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ:

Նախագահ Սարգսյանը բազմիցս նշել է, որ երբ գա ժամանակը, կպատասխանի իրեն ուղղված՝ հրապարակայնորեն հնչեցված այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը:

Այսօրվա հարցերից մեկն այն է, թե ինչու ինքը չի հրավիրում խոստացած ասուլիսը:

Սարգսյանը, պատասխանելով հարցին, ուժի մեջ է արդյո՞ք իր խոստացած ասուլիսը, նշել է, որ որոշել է ինչ-որ չափով կատարել իր խոստումը և վերջին 2 տարիներին ավելի հաճախ հնչող հարցերին պատասխանել այս ձևաչափով. «Ես էլ եմ անհամբեր սպասում ու առաջին իսկ հնարավորության դեպքում մենք կկազմակերպենք այդ ասուլիսը»:

Նույն շարքից