Տեսանյութեր Քաղաքականություն 

Առանց հուսահատվելու. Սերժ Սարգսյանն ասել է, թե ինչ պետք է անել հիմա

analitik.am

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր:

Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք հինգ կարճ տեսանյութերը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ:

Նախագահ Սարգսյանը բազմիցս նշել է, որ երբ գա ժամանակը, կպատասխանի իրեն ուղղված՝ հրապարակայնորեն հնչեցված այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը:

Առաջին զրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ հիմա շատ բան կա անելու. «Առանց հուսահատվելու, անհրաժեշտ է համախմբել մեր պետության բոլոր ռեսուրսները, բոլոր կարող ուժերին ու անհատներին ու շարժվել առաջ»:

Նույն շարքից