Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները

analitik.am

Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները ԵՊԲՀ COVID_Antibody նախագծի շրջանակներում.

Ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, բնականաբար ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին եւ սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակներում։

Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է`

✅ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում
✅լրացնել ստորեւ բերվող հղումը
✅այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։

Մեր հետազոտողները արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։

Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցություն ունենալ գիտության զարգացման այս կարեւոր փուլին, խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ↪️

https://docs.google.com/…/1FAIpQLScUgsUf-RTIwhiG-k…/viewform ։

Նպաստեք գիտության զարգացմանը` միաժամանակ ճանաչելով ձեր օրգանիզմի զգոնությունը #Covid19-ի նկատմամբ:

Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Նույն շարքից