Հասարակություն 

Թուրքիայի «Պատմության» հիմնադրամն ու հայկական «արդարացումները». Yerkir.am

analitik.am

 

Yerkir.am-ի կողմից «Մարտահրավեր՝ թշնամական կերպարներին». թուրքական հայեցակարգ՝ ԿԳՄՍՆ-ի չափորոշիչներում» աղմկահարույց բացահայտումներից հանրայնացվեց այն իրողությունը, որ «Հայոց պատմություն»«Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն»«Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի գլխավորած Երիտասարդ պատմագետների միությունը տարիներ շարունակ համագործակցել է նաև Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամը (History Foundation, թուրք.՝ Tarih Vakfı)։ Գրում է Yerkir.am-ը:

«Հիմնադրամի դրամաշնորհներով, «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (Imagine Center for Conflict Transformation, այս կենտրոնում 2011-2018 թվականներին աշխատել է իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը) և Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի (հիմնադրել և ղեկավարում է Լիլիթ Մկրտչյանը) հետ համատեղ 2016 թ. սկսած իրականացվել են Հայաստանում կիրառվող դասագրքերի և չափորոշիչների մանրազնին մոնիթորինգ, թիրախավորել դրանցում թշնամական կերպարներին և, ի վերջո, մշակել ու հրատաակել ձեռնարկներ ու չափորոշիչներ, որոնց միջոցով մարտահրավեր նետելով այդ կերպարներին, խնդիր է դրվել Հայաստանի Հանրապետությունում կերտել Թուրքիայի հանդեպ թշնամաբար չտրամադրված, այն է՝ հայոց պահանջատիրությունն ուրացող, բռնազավթված հայրենիքի հանդեպ այլևս որևէ նկրտում չունեցող սերունդ։

Համագործակցության շրջանակներում ստեղծվել է պատմության ուսուցիչներից / դասախոսներից, գիտնականներից և կոնֆլիկտաբաններից բաղկացած մի ցանց, ինչպես նաև սեմինարներ ու կոնֆերանսներ են կազմակերպվել Թուրքիայի և Հայաստանի ուսանողների, այլ մասնակիցների ու վերոնշյալ ցանցի անդամների համար։

Այդ աշխատանքների արդյունքում ցանցի անդամները համատեղ հեղինակել են «History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives» («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») և 2019 թ. հրատարակված «Alternative History Education Modules for Armenia and Turkey» («Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար») գրքերը, որոնք հրատարակվել են Թուրքիայի «Պատմության» հիմնադրամի հրատարակչության կողմից, Friedrich Ebert Stiftung հիմնադրամի՝ Թուրքիայում ներկայացուցչության աջակցությամբ։

Գրքերի շնորհանդեսը կազմակերպվել է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին Պատմության հիմնադրամում, և դրանք բաժանվել են անվճար։ Նշյալ գրքերի ողջ հակահայկական բովանդակությունն արդեն ներկայացրել է պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը։

Աղմկահարույց հրապարակմամբ բարձրացված հանրային հուժկու ալիքին ինչպես Լիլիթ Մկրտչյանն ու նրա հետ միասին տարիներ շարունակ «խաղաղասիրական» նախագծերի կիզակետում գտնված հայտնի սորոսական պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սոս Ավետիսյանը, այնպես էլ նրանց գաղափարապես սնուցող հայտնի սորոսականներ Հրանուշ Խառատյանը, նրա դուստր Լուսինե Խառատյանը, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը (վերջինս՝ ընդհատակյա ձևով) և այլ մանր ու միջին սորոսական-հայատյացներ (կոչենք՝ «խաղաղասերներ») սկսեցին լրատվամիջոցներով օրնիբուն հայտարարել, թե գոյություն ունեն նմանատիպ երկու հիմնադրամներ, որ իբր այս մեկ հիմնադրամը շատ հայապաշտ է, այն ներկայացնող թուրքերը շատ բարի են, պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչի համար նրանց մի մասը հալածվել է Էրդողանի կողմից, մի մասը՝ վտարվել, մի մասը՝ բանտարկվել։ Եվ այս ամենը՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման…

Թուրքիայում գործող «Պատմության» հիմնադրամը ստեղծվել է 1991 թ. սեպտեմբերի 14-ին։ Հիմնադրամը հիմնվել է 264 հոգանոց խմբի կողմից։

Վերջինս հիմնականում բաղկացած է գիտնականներից, քաղաքական գործիչներից, գրողներից և արվեստի գործիչներից։

Ներկայումս հիմնադրամի նախագահը Մեհմեթ Օ․ Ալքանն է, խորհուրդը բաղկացած է 11 հոգուց.

1. Մեհմեթ Ալքան, ղեկավար խորհրդի նախագահ,

2. Բաշաք Թուղսավուլ, ղեկավար խորհրդի փոխնախագահ,

3. Դողան Չեթինքայա, ղեկավար խորհրդի փոխնախագահ,

4. Թանըլ Բորա, գլխավոր քարտուղար,

5. Էսրա Բալջը, հաշվապահ,

6. Բաղըշ Էրթեն,  անդամ,

7. Օզգյուն Աքդուրան Էրոլ, անդամ,

8. Գյոքհան Չեթինսայա, անդամ,

9. Այշե Օզիլ, անդամ,

10. Նուրշեն Գյուրբողա, անդամ,

11. Մեթե Թունչայ, անդամ։

Հիմնադրամի գլխավոր տնօրենը Իսմեթ Աքչան է։

Պատմության հիմնադրամի հրատարակչությունը 2015 թ․ տպագրել է Նորման Նաիմարկի, Ֆաթմա Մյուգե Գյոքչեքի և Ռոնալդ Գրիգոր Սյունիի հոդվածներից բաղկացած հետևյալ գրքի թուրքերեն թարգմանությունը՝ «Ցեղասպանության հարցը.  հայերը և թուրքերը Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանում» (437 էջ)։

Պատմության հիմնադրամի պաշտոնական կայքէջում սույն գրքի ծանուցման վերաբերյալ նշվում է․ «Վերջին հարյուրամյակներին կատարված զանգվածային կոտորածների վերաբերյալ ուսումնասիրությունները կենտրոնացել են հատկապես ցեղասպանությանը հատուկ դինամիկայի վրա։

Ցեղասպանության շատ դեպքեր մեկնարկել են արագ կերպով զանգվածային կոտորածի վերածված հարկադիր տեղահանության և էթնիկ զտման ծրագրերի միջոցով։

Պատմության ուսումնասիրությունների հարցում նոր մոտեցումներ ներկայացնող և Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանի վրա կենտրոնացած սույն աշխատության մեջ հրապարակված հոդվածները վերաբերում են Օսմանյան կայսրությունում բնակչության և տարբեր ազգություններ ունեցող տեղահանվածների նկատմամբ իրականացված քաղաքականությանը»։

Դարձյալ 2015 թ․ «Պատմության» հիմնադրամի հրատարակչությունը լույս է ընծայել 1912 թ․ Օսմանյան պետության Ռազմական վարժարանն ավարտած 5 հայ սպաներից մեկի՝ Գալուստ Սյուրմենյանի հուշերի թուրքերեն թարգմանությունը։

Ինչպես նշվում է «Պատմության» հիմնադրամի պաշտոնական կայքէջում, «Մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը օսմանյան բանակում ծառայած Սյուրմենյանի ողբերգությունը սկսվում է իր ծննդավայրում՝ Երզնկայում։

Սյուրմենյանը տեղեկանալով, որ Երզնկայում իր ընտանիքը բռնագաղթի է ենթարկվել, ճամփա է ընկնում՝ նրանց վերագտնելու նպատակով։

Ընտանիքին գտնելուց հետո Սյուրմենյանը հուշերում ներկայացնում է նաև Օսմանյան կայսրության անկումը, իր դերակատարումը նոր հայկական հանրապետության մեջ և իր հետագա կյաքը»»,-գրում է լրատվամիջոցը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից