Հասարակություն 

Ամուլսարի համար պայքարողներին բերման են ենթարկում, իսկ «Լիդիանի» աշխատակիցների ակցիայի ժամանակ որևէ բան չեն անում

analitik.am

Համայնքի ղեկավարության որոշմամբ, «Լիդիան» ընկերությանը պատկանող դոմիկներն այսօր պետք է տեղափոխվեն, քանի որ կոնկրետ տեղում հայտնվել են օրենքի խախտմամբ: Այս պահին համապատասխան տեխնիկան դեռ գործի չի անցել:

Նշենք, որ ընկերությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ որևէ մեկի հետ պայմանավորվածություն չունեն դոմիկների տեղափոխության մասով:

Լրագրողների հետ զրույցում բնապահպաններն այսօր խոսեցին նաև ոստիկանության երկակի ստանդարտների մասին: Մասնավորապես խոսքը վերաբերում է նրան, որ երեկ իրավապահները բերման են ենթարկել իրավապաշտպանների, հեծանվորդների, ովքեր նույնիսկ չեն հասցրել պատասխանել լրագրողների հարցերին:  Սակայն նույն ոստիկանները որևէ բան չեն արել «Լիդիանի» աշխատակիցների ակցիայի ժամանակ: Վերջիններս արտակարգ դրության ժամանակ ակցիա են իրականացրել, հարցազրույց են ունեցել՝ 2-3 ժամ մնալով կառավարության մոտ. «Սա տարբերակված մոտեցում է, շատ կոպիտ խախտում, որի համար պատգամավորներն ու ոստիկանները պետք է բացատրություն տան»:

 

Նույն շարքից