Գլխավոր Հասարակություն 

Ժողովրդի առողջության հաշվին փող են աշխատում. Վարագյան

analitik.am

Առողջապահության նախարարությունը լուռ է: Լուռ է, ինչպես միշտ, երբ պետք է խոսի: Կամ խոսում է, բայց բացահայտ ապատեղեկատվություն տրամադրում, ինչպես դա արեց կորոնավիրուսի պարագայում:

Հետևանքը տեսնում ենք՝ աղետ և խայտառակություն, որ 1000 մարդու կյանք խլեց: Նույնն ենք փաստում նաև Սևանի պարագայում։ Մեզ չտրամադրելով որևէ հետազոտության արդյունքներ՝ այս մարդկանց միակ խնդիրը հարցը ծածկադմփոց անելն է ու ինչ-ինչ մարդկանց փող աշխատելու հնարավորություն տալը:

Հիմքեր կան մտածելու, որ կանաչած Սևանի ջրի իրական վտանգները չի ներկայացվել հանրությանը, որպեսզի իմքայլականների հետ ուղիղ կապ ունեցող շրջանակներ Սևանի ափին բիզնես ծավալեն ու փող աշխատեն: Եվ այս ամենը մեր ժողովրդի առողջության հաշվին:

«Կանաչ ապագա» ՀԿ ղեկավար Վահագն Վարագյան

Նույն շարքից