Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում իրավիճակն էլ ավելի վատթարանար. Սերժ Սարգսյան /Տեսանյութ/

analitik.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր:

Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք հինգ կարճ տեսանյութերը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ:

Նախագահ Սարգսյանը բազմիցս նշել է, որ երբ գա ժամանակը, կպատասխանի իրեն ուղղված՝ հրապարակայնորեն հնչեցված այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը:

Ապրիլյան պատերազմի թեման դրանցից առաջինն է:

Պատասխանելով հարցին, թե ինչու էր ինքը լռում մինչև Ապրիլյան պատերազմի վերաբերյալ խորհրդարանական լսումները, Սարգսյանը նշել է՝ երկար ժամանակ լռել է, քանի որ չի ցանկացել, որ երկրում էլ ավելի վատթարանա իրավիճակը՝ խորացնելով բևեռացումը, պառակտելով հասարակությունը մինչև վերջ:

Հարցին, թե ինչն է իրեն խանգարել, երրորդ նախագահը նշել է, որ 2018 թվականը շատ հուզական տարի էր. «Քաոսն ու ագրեսիան օրեցօր աճում էին՝ ուրախացնելով միայն մեր թշնամիներին: Եվ այդ հուզական միջավայրում մեր հասարակության մի զգալի մասն էլ պատրաստ չէր լսելու պարզ ճշմարտությունները»:

Իսկ ո՞րն էր լուծումը:

«Ժամանակ էր պետք, որպեսզի յուրաքանչյուրն ինքնուրույն հասկանա իրավիճակը: Բայց այս ամենի մասին հանգամանորեն դեռ կխոսենք»,-ասել է նա:

Նույն շարքից