Հասարակություն Տեսանյութեր 

Սերժ Սարգսյանն ասել է Ապրիլյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը /տեսանյութ/

analitik.am

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր:

Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք հինգ կարճ տեսանյութերը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ:

Նախագահ Սարգսյանը բազմիցս նշել է, որ երբ գա ժամանակը, կպատասխանի իրեն ուղղված՝ հրապարակայնորեն հնչեցված այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը:

Ապրիլյան պատերազմի թեման դրանցից առաջինն է:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը պարզեց ճշմարտությունը, ո՞րն է այն, Սարգսյանը նշել է՝ ճշմարտությունն այն է, որ 2016 թվականի ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվել է մեզ վրա  և պարտվել. «1994 թվականից ի վեր դրանք ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները:

Բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ թշնամին ընկրկեց: Նրանք կրեցին մեծ կորուստներ, նրանց ծրագրերը ձախողվեցին: Այսպիսի դեպքերում բանակը միայն արժանի է գովասանքի, այլ ոչ թե մեղադրանքի, նույնիսկ՝ քննադատության»:

Արդյո՞ք հանձնաժողովի նպատակը քաղաքական չէր, ինչո՞ւ ինքը որոշեց գնալ նիստին:

Սարգսյանը նշել է, որ ինքը չէր կարող չգնալ, քանի որ որևէ թաքցնելու բան չունի. «Նույնիսկ եթե հանձնաժողովականների մասով մտահոգությունները տեղին էին, ես պետք  է գնայի, ասեի ողջ ճշմարտությունը, ինչը պետք է արձանագրվեր:

Վերջնական եզրակացություն կանենք, երբ քննիչ հանձնաժողովն իր զեկույցը կուղարկի Ազգային ժողով: Ճշմարտությունն ու ողջամտությունը պետք է վեր լինեն ամեն ինչից»:

 

Նույն շարքից