Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին. «Այսօր»

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, Aysor.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Այո, հետևում ենք, բոլորս հետևում ենք զարգացումներին», - ասել է նա։

Հարցին՝ հնարավո՞ր է վարչապետը հանդիպի Ամուլսարի տարածքում հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներին, Մանե Գևորգյանն ասաց, որ այս պահին մեկնաբանություն տալ չի կարող։

Ամուլսարում չորրորդ օրն է, ինչ շարունակվում են բողոքի ակցիաները։ Իրավիճակը լարվել է այն բանցի հետո, երբ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղափոխել էին Ամուլսարի պահապաններին պատկանող վագոն-տնակը:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարել է, որ «սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը»։

 

Նույն շարքից