Կորոնավիրուս Հասարակություն 

Արդեն շուրջ 30 տարի է՝ «Հայաստան-Արցախ» հիմնադրամը լայնածավալ մարդասիրական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Արցախին

analitik.am

 

Արդեն շուրջ 30 տարի է` «Հայաստան-Արցախ» հիմնադրամը լայնածաված մարդասիրական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Արցախին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Հիմնադրամի դոնոր բարեգործական կազմակերպություններ շնորհիվ` Direct Relief International, AmeriCares և  MAP International, առողջապահության նախարարությունը, որպես մարդասիրական օգնություն, ստանում է դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ, որոնք խիստ անհրաժշետ են:

COVID-19-ի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում պացիենտների բուժման համար անհրաժեշտ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների առաջարկներ են ստացվել  Direct Relief International բարեգործական կազմակերպության կողմից, որը քննարկվել են մասնագետների հետ: Արդյունքում, առաջարկված դեղերը և բժշկական նշանակության ապրանքները «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից սեղմ ժամկետում հասել են Հայաստան:

Նշենք, որ դեղերն առողջապահության նախարարության կողմից հատկացվել են բժշկական հաստատություններին, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով պացիենտները»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Նույն շարքից