Հասարակություն Տեսանյութեր 

Տարոն Մարգարյանին անուն կպցնելով, սև-սպիտակ բաժանելով տակից հանգիստ անում եք ձեր կեղտոտ գործերը. Աթանեսյանը տեսանյութ է հրապարակել

analitik.am

Սա Երևանի Լենինգրադյան 23/7 հասցեն է, որտեղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տրվել է օրենքով չնախատեսված, մեղմ ասած ապօրինի շինարարության թույլտվություն:

Շինթույլտվությունը այս պահին կասեցված է դատարանի որոշմամբ, սակայն լայն թափով կատարվում են հողային աշխատանքներ, որոնք քաղաքապետարանը անվանում է՝ աղբահանություն:

Երեսպաշտությունը պարզապես անսահմանափակ է, որևէ իրավապահ մարմին որևէ կերպ չի արձագանքում:

Նոր Հայաստան... ում եք ձեռ առնում:

Տարոն Մարգարյանին անուն կպցնելով, սև-սպիտակ բաժանելով տակից հանգիստ անում եք ձեր կեղտոտ գործերը:

Եթե այն ինչ պատկերված է նկարներում և տեսանյութում աղբահանություն է, ապա Հայկ Մարությանն էլ Ռոբերտ դե Նիրոնա:

Փաստաբան Տիգրան Աթանեսյան

Նույն շարքից