Բարի օր Քաղաքականություն 

Գիտական նոր բացահայտման և ԼԳԲՏ քարոզչության մասին. Անի Հովհաննիսյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ, Անվտանգ կրթություն հարթակի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«Հետաքրքիր է չէ՞, թե ինչու հանրային հնչեղություն չի ստացել 2019-ին կատարված գիտական հետազոտությունը, որի արդյունքներով պարզվել է, որ սեռական կողմնորոշման վրա կարող են մեծ ազդեցություն ունենալ սոցիալական և մշակութային պայմաններն՝ այսինքն գիտականորեն հիմնավորվել է, որ ԼԳԲՏ քարոզչությունը կարող է մեծապես ազդել անձի սեռական կողմնորոշման ձևավորման վրա:

Սրա մասին, բնական է, սորոսականները չեն խոսի, քանի որ իրենց համար շատ ավելի շահավետ է օգտագործել ԼԳԲՏ թեման սեփական քայքայիչ ծրագրերն առաջ տանելու և դեռահասների հոգեբանությունը խեղելու համար՝ դարձնելով նրանց ազդեցության գործոն:

Հիմա հետազոտության մասին. 477 522 անձանց գենետիկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գեները կարող են ընդամենը 8-25 տոկոսով ազդել անձի ոչ ավանդական սեռական կողմնորոշման վրա՝ սա նշանակում է, որ հերքվում է այն փաստարկը, որ մարդիկ այդպիսին ծնվում են: Այո, գենետիկ մակարդակում կարող է լինել նման գեն, սակայն այն շատ փոքր է և պետք են այլ գործոններ, որպեսզի ակտիվանա։

Գիտնականները նաև հայտնել են՝ հաստատվել է այն փաստը, որ գոյություն չունի առեղծվածային «գեյ-գեն», որի մասին հաճախ հիշատակվում է: Նրանք փաստել են, որ մարդու սեռական կողմնորոշման ձևավորման վրա մեծապես ազդում է ոչ թե բնածին գենն, այլ ուրիշ գործոններ՝ սոցիալական միջավայրը, մշակույթը, հասարակության վերաբերմունքը, քարոզը, հոգեկան տրավմաները և այլն, ինչն էլ ակտիվացնում է գենետիկ մակարդակում առկա փոքր տոկոս ունեցող սեռական հակումը:

Փաստացի, ստացվում է, որ ԼԳԲՏ քարոզչության, դպրոցահասակ երեխաներին սեռական կողմնորոշման թեմաների վրա կենտրոնացնելու և այլ խեղաթյուրված մոտեցումների արդյունքում ուղղակի ակտիվացվում է գենետիկ մակարդակում չնչին տոկոս կազմող գենն, ինչի արդյունքում ձևավորվում է մարդու սեռական կողմնորոշումը:

Գիտնականների այս վերջին բացահայտումն ուղղակի ջախջախում է գենդերային հորինված տեսությունը՝ ցույց տալով, որ մարդիկ ծնվում են իգական և արական սեռի՝ համապատասխան գեներով, իսկ փոքր տոկոս կազմող այլ սեռական կողմնորոշման հակում ունենալու գեներն էլ կարող են մի շարք գործոնների ազդեցության ներքո ակտիվանալ առանձին անձանց մոտ կամ՝ ոչ:

Ստացվում է, որ օրինակ երեխայի մոտ, ով գենետիկ մակարդակում ունի 20 տոկոս հակում դեպի միասեռականությունը և մեծանում է հասարակությունում, որտեղ տարվում է ԼԳԲՏ քարոզչություն, վաղ տարիքից կենտրոնացնում են գենդերային կողմնորոշման, սոցիալական սեռի, ԼԳԲՏ տարրերով մշակույթի վրա, թուլացնում են աղջիկ-տղա հասկացությունների տարբերությունները՝ հավասարեցնելով դրանք և արտաքին գործոնների ազդեցությամբ ակտիվանում է հակումը դեպի միասեռականություն և այլ կողմնորոշումներ:

Փաստացի, գիտականորեն նույնպես ապացուցվում է, որ այս խեղված գաղափարների քարոզչությունն՝ առավել ևս երեխաների և դեռահասների շրջանում, անթույլատրելի է:

Կրթական նոր չափորոշիչները պետք է համակագային փոփոխության ենթարկվեն, քանի որ դրանք պարունակում են բազմաթիվ վտանգներ, որոնց ազդեցության ներքո կարող է ամբողջովին և անվերադարձ խեղվել երեխաների հոգեբանությունը։

Հ․Գ․ Ի դեպ, սորոսականներին պետք է հնարավորինս հեռու պահել նաև չափահաս մարդկանց անձնական կյանք ներխուժելուց՝ յուրաքանչյուր չափահաս անձի սեռական հակումները բացառապես իր անձնական գործն է և մարդու իրավունքների կոպտագույն խախտում եմ համարում դրանք հանրային դաշտ բերելը, քարոզելը և քաղաքական նպատակներով օգտագործելն, ինչն արդեն երկար ժամանակ է անում են սորոսականները»:

 

Նույն շարքից