Հասարակություն Տեսանյութեր 

Կռունկն անցել է գործի. Ամուլսարի մոտ գտնվող վագոն-տնակները տեղափոխվում են

analitik.am

 

Ամուլսարի մոտ գտնվող վագոն-տնակները, որոնք տեղադրվել էին «Լիդիան»-ի կողմից տեղափոխվում են:

Ավելի վաղ Ջերմուկ համայնքի ղեկավարությունը որոշում էր կայացրել դրանք տեղափոխելու մասին, քանի որ տնակներն անօրինական կերպով են տեղադրվել: «Լիդիան»-ն իր հերթին հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ որևէ անօրինական բան չի արել:

Նշենք, որ 4 օր առաջ, երբ տնակները հայտնվեցին ճանապարհի այդ հատվածում, Ամուլսարի պահապանները, ուղղակի շարքային քաղաքացիները ակցիաներ սկսեցին՝ պահանջելով հեռացնել դրանք:

Նույն շարքից