Հասարակություն 

Սերժ Սարգսյանն այն մասին, թե ինչու ապրիլյան պատերազմի ժամանակ այսքան զոհեր ունեցանք

analitik.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր:

Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք հինգ կարճ տեսանյութերը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ:

Նախագահ Սարգսյանը բազմիցս նշել է, որ երբ գա ժամանակը, կպատասխանի իրեն ուղղված՝ հրապարակայնորեն հնչեցված այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը:

Ապրիլյան պատերազմի թեման դրանցից առաջինն է:

Պատասխանելով հարցին, թե ինչու մենք ապրիլյանի ժամանակ այդքան կյանքեր կորցրեցինք, նախագահն ասել է, որ ինքն անկեղծորեն ափսոսում է, որ հնարավոր չէր փրկել բոլորին. «Իմ մտքերն ու հույզերը յուրաքանչյուր ընտանիք հետ է: Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ մենք զոհեր չենք ունենա: Բայց մենք՝ բոլորս, համոզվեցինք, թե ինչքան հերոսաբար էին կռվում մեր զինվորներն ու հրամանատարները: Նրանցից 75-հավերժ երիտասարդ մնացին՝ իրենց մարմիններով ծածկելով Արցախն ու Հայաստանը»:

Հարցին, թե ինչպես կգնահատի հայկական բանակի գործողությունները, Սարգսյանն ասել է, որ արտաքին հետախուզական տվյալների համաձայն, հակառակորդին հասցվել է 4-5 անգամ ավելի զինվորների, սպաների, այդ թվում՝ ավագ սպաների, և սպառազինության կորուստ. «Նույնիսկ մեր ընդդիմախոսները վերջին շրջանում սկսեցին գրել այն մասին, որ ադրբեջանցիներն, իրենց տվյալներով, կորցրել են 1000-ից ավելի զինվորներ»:

Ի՞նչ զգացողություն է ունեցել ինքն ապրիլյան պատերազմից հետո:

«Այսպիսի մեծ մարտից ու հաղթանակից հետո մենք տխուր էինք ու սգավոր: Բայց միևնույն ժամանակ հպարտանում էինք մեր զինվորներով, սպաներով, գեներալներով, բոլորով, նրանցով, ովքեր մասնակցել են այդ հերոսամարտին»:

Նույն շարքից