Հասարակություն 

Վանի ափամերձ տարածքներում այսուհետ կհերթապահեն հեծյալ ժանդարմները

 

Թուրքիայի Վան նահանգի Էդրեմիթ շրջանում ստեղծվել է հեծյալ ժանդարմների ստորաբաժանում։ Նրանք կհերթապահեն հատկապես Էդրեմիթի առափնյա մարդաշատ տարածքներում և զբոսայգիներում։ Անհրաժեշտության դեպքում նման ծառայություն կստեղծվի նաև Վանի այլ շրջաններում։

Ներկա պահին ստորաբաժանումն ունի 4 ձի, նախատեսված է ձիերի թիվը հասցնել 10-ի։ Հեծյալ ժանդարմներն առայժմ երկուսն են, նրանք արդեն սկսել են հերթապահությունը։ Ձիավորներն անմիջապես առաջացրել են տեղի բնակիչների և հանգստացողների հետաքրքրությունը, ովքեր սկսել են լուսանկարվել նրանց հետ։

Հեծյալ ժանդարմների ստորաբաժանում ստեղծելը հատկապես նպատակահարմար է այնպիսի մարդաշատ վայրերում կարգուկանոն ապահովելու համար, որտեղ պարեկային մեքենաները մտնել չեն կարող։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից