Հասարակություն Տեսանյութեր 

Հունիս ամսին Մհեր Դավիդյանցն ակամա բացահայտեց թավշյա իշխանությունների սուտը /տեսանյութ/

analitik.am

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ Ալեքսանդրա Հարությունյանն իր էջում գրում է.

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Հիշեցնեմ, որ հունիս ամսին՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Մհեր Դավիդյանցն ակամա բացահայտեց թավշյա իշխանությունների սուտը՝ ասելով, որ կորոնավիրուսային վարակը մեր երկրում եղել է դեռևս փետրվար-մարտ ամիսներին՝ հիմնականում թեթև և միջին ծանրության դեպքերի տեսքով:

Դա՝ այն ժամանակ, երբ թավշյա կառավարությունը, փոխանակ պատրաստվեր գալիք աղետին դիմագրավելու, սահմանադրական հանրաքվեի հանրահավաքներ էր անում, իսկ հետո սեփական բոլոր ձախողումների համար պատասխանատվությունը բարդում քաղաքացիների վրա ու դիմակահանդես պարտադրում նրանց...

Եվ այսօր ապաշնորհ իշխանությունների ստերից մեկը բացահայտած մարդն աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում: Ավելին՝ նրա փոխարեն առողջապահության համակարգ են ներդնում հերթական սորոսականին: Զուգադիպությու՞ն է: Չեմ կարծում...»:

Նույն շարքից