Տեսանյութեր Քաղաքականություն 

Հարց է, թե ինչու հեղափոխական իշխանություններն անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սերժ Սարգսյան /տեսանյութ/

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր:

Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք հինգ կարճ տեսանյութերը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ:

Նախագահ Սարգսյանը բազմիցս նշել է, որ երբ գա ժամանակը, կպատասխանի իրեն ուղղված՝ հրապարակայնորեն հնչեցված այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը:

Ապրիլյան պատերազմի թեման դրանցից առաջինն է:

Զրույցի ընթացքում, պատասխանելով հարցին, թե Ապրիլյան պատերազմն ինչպես ազդեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ բանակցությունների վրա, երրորդ նախագահը նշել է, թե ուրախ է, որ հաջողվեց այնպես անել, որ պատերազմը որևէ օգուտ չբերեց Ադրբեջանին. «Հիշում եք Ալիևի հայտարարությունը, երբ նա ասաց, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Իհարկե այս հայտարարությունն ուղիղ ձևով վկայում է մեր դիվանագիտական հաջողությունների մասին»:

Հարցին՝ Ապրիլյան պատերազմից հետո եղե՞լ է որևէ այլ բարելավում բանակցային գործընթացում, Սարգսյանն ասել է, որ Երևանի դիվանագիտական հաջողություններից էին նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները. «Ռազմական գործողություններից հետո ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարություն տարածեց, որ ուժի մեջ է մնում 94 թվականի հրադադարի եռակողմ համաձայնագիրը»:

Հնարավո՞ր էր դիվանագիտական ճակատում ձեռքբերումներն օգտագործել հօգուտ հայկական կողմի:

Նախագահը նշել է, որ ՄԽ համանախագահ երկրները բարձր մակարդակով հայտարարություններ արեցին, համաձայն որոնց, անհրաժեշտ էր ստեղծել միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմներ. «Սա չափազանց կարևոր ձեռքբերում էր: Այժմ հարց է, թե մենք ինչպես կարող էինք օգտագործել ապրիլյան պատերազմի արդյունքները և, թե ինչու 2018 թավականի ապրիլյան իրադարձություններից հետո հեղափոխական իշխանություններն անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից