Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Օգոստոսի 7-14-ը հռչակվել է դիմակ կրելու համաշխարհային շաբաթ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Facebook, Google և տասնյակ այլ կազմակերպությունների նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում օգոստոսի 7-14-ը հռչակվել է դիմակ կրելու համաշխարհային շաբաթ:

Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի Ֆեյսբուքի էջը:

«Առաջիկա օրերին ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ կմիանան ԱՀԿ-ի` դիմակ կրելու կոչին, որի գլխավոր նպատակը վիրուսի հաղթահարման գործում միասնական ջանքերի և անձնական պատասխանատվության կարևորումն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիմակ կրելու շաբաթն ուղեկցվելու է նաև սոցիալական ցանցերում հայտարարված ֆլեշմոբով, որի շրջանակում մարդիկ պետք է տեղադրեն լուսանկար և պատմեն, թե հանուն ինչի՞ են հետևում հակահամաճարակային կանոններին:

«Դիմակ կրելով և այդ կոչն անելով մյուսներին, դու միանում ես համավարակի դեմ աշխարհի միասնական պայքարին»,- ասված է հայտարարությունում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից