Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:15-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցի 106 հասցեի դիմնաց բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Նարեկ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 47-ամյա Գևորգ Հ.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Հ.-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 18-ամյա Ալեքսանդր Հ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից