Գլխավոր Հասարակություն 

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր հայերի թիվը շուրջ 300 է. Աննա Նաղդալյան

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է»,- ասաց Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Երկրում օգոստոսի 5-ը սգո օր էր հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 154-ը, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում 120 քաղաքացի: Պայթյունի հետևանքով զոհերի թվում 13 հայ կա։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից