Հասարակություն Ռազմական 

Ադրբեջանը պնդում է՝ հուլիսին «Գրադ» չի կիրառել, բայց «Գրադ»-ի սպանված հրամանատար ունի. Razminfo

Հուլիսի 15-ին Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ մարտերի ժամանակ կիրառել է նաև «Գրադ» ՀԿՌՀ։ Օրեր անց Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց․ «եթե հայկական կողմն ունի որևէ ապացույց առ այն, որ «Գրադ» կամ «ՏՕՍ1-Ա» տեսակի համակարգեր է կիրառվել, թող ներկայացնի»։ Ռազմինֆոն պարզել է, որ հուլիսի 13-ին մարտերում սպանված ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռեշադ Մահմուդովն (Rəşad Mahmudov) առնվազն «Գրադ»-ի մարտկոցի հրամանատար է եղել։

Ինչպես տեղեկացնում է Razm. info կայքը, դեռևս 2019թ. հուլիսին ադրբեջանական ATV հեռուստաընկերության հաղորդումներից մեկի եթերում ավագ լեյտենանտ Մահմուդովը լրագրողին ներկայացնում է «Գրադ» համակարգի նպատակն ու առանձնահատկությունները։ Այնուհետև նշում է, որ իրենք երեքամսյա նախապատրաստական դասընթացներ են անցնում դրա համար։

Դատելով դասընթացի մասին Մահմուդովի պատմածից, ինչպես նաև իր ավագ լեյտենանտ լինելու փաստից՝ կարելի է եզրակացնել, որ նա առնվազն «Գրադ» ՀԿՌՀ֊ի մարտկոցի հրամանատար էր: Մահմուդովի հետ հարցազրույցի կադրերից դատելով՝ նա ծառայում էր Ադրբեջանի ԶՈւ 3-րդ կորպուսի 065 հրետանային զորամասում։ Այն տեղակայված է համեմատաբար թիկունքում՝ հուլիսյան մարտական գործողությունների վայրերից շուրջ 50կմ հեռավորության վրա:

Հայ֊ադրբեջանական սահմանի մոտ Մահմուդովի զոհվելու փաստն անուղղակի ապացույց կարող է լինել այն բանի, որ այդ զորամասից համակարգերը բերվել են մարտական գործողության գոտի։ Այսինքն ադրբեջանական կողմն իսկապես փորձել է «Գրադ» կիրառել Հուլիսյան պատերազմի ժամանակ։ Հակառակ դեպքում անտրամաբանական է, թե ինչ գործ ուներ 3-րդ կորպուսի համեմատաբար թիկունքում տեղակայված հրետանային զորամասի «Գրադի» անձնակազմը առաջնագծին համեմատաբար մոտ հատվածում, ինչը թույլ է տվել առանց հեռահար միջոցներ կիրառելու խոցել նրան:

Լուսանկարում՝

Հուլիսի 13-ին Թովուզի ուղղությամբ սպանված ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռեշադ Մահմուդովը

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից