Հասարակություն Պատահարներ Տեսանյութեր 

Տեսախցիկը արձանագրել է Արարատի մարզում Hyundai Sonata-ի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու պահը․տեսանյութ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 5-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Հրանտ Պ.-ն իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Գեղանիստ գյուղի կենտրոնական փողոցում՝ «Լիդեր» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Գետափնյա գյուղի բնակիչ, 41-ամյա Ռուսլան Բ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից