Իրավական 

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 57-ամյա գործարարը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՔՈԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, ինչպես և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին Էջմիածնում հայտնաբերեցին 57-ամյա մի տղամարդու։

Ռուսաստանում գործող խոշոր ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը 2019 թվականից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 995 միլիոն 430 հազար ռուբլուց ավելի հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից