Հասարակություն 

Ֆուտբոլն առանց հանդիսատեսների նույնն է, ինչ Նիկոլն առանց ցուցարարների. ՊՆ նախկին փոխնախարար

analitik.am

Մոլի ֆուտբոլասեր չեմ, բայց տղայիս հետ, Արմենիա ՀԸ եթերով դիտում ենք Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»- «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։ Համավարակով պայմանավորված, բնականաբար մարզադաշտը դատարկ է։ Խաղն իհարկե կայանում է սովորականի պես, բայց հանդիսատեսի բացակայությունը էապես փոխում է ֆուտբոլի ոգին և իմաստը։

Օվացիաները, ապրումները, սուլոցները, էյֆորիան, դըմփ-դըմփոցները, վուվուզելաների չընդհատվող ձայները, վանկարկումները, բուռն ծափահարությունները, դրոշների և ակումբների տարբերանշանների ծածանումները՝ ֆուտբոլի ողջ հմայքն են։ Առանց հանդիսատես- երկրպագուների՝ ֆուտբոլը մի տեսակ ֆուտբոլ չի՛, այլ սովորական սպորտային տխուր միջոցառում։

Հ․Գ․ Ֆուտբոլն առանց հանդիսատեսների նույնն է, ինչ Նիկոլն առանց ցուցարարների։

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Նույն շարքից