Իրավական Տեսանյութեր 

Սպանության մեղադրանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է /տեսանյութ/

Օգոստոսի 6-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանեց ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։

Նա 2017 թվականից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Խոսքը 2017 թվականի դեկտեմբերի 6-ի գիշերը Հարավարևմտյան Բ4 թաղամասի Բաբաջանյան փողոցում ինքնաձիգով կատարված սպանության մասին է։

Դեպքից անմիջապես հետո 33-ամյա տղամարդը մեկնել էր Հայաստանից։  Հանցագործությունը բացահայտվել էր թարմ հետքերով, պարզվել էր կասկածվողի ինքնությունը, նրան մեղադրանք էր առաջադրվել և հայտարարվել էր հետախուզում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից