Կորոնավիրուս Հասարակություն 

Մեկնաբանել են Բիլ Գեյթսի՝ «կորոնավիրուսից ավելի վատ աղետի մասին» հայտարարությունը

analitik.am

 

Ռուսաստանում «Greenpeace»-ի կլիմայի բաժնի վարիչ Վասիլի Յաբլկովը РБК-ի հետ զրույցում մեկնաբանել է «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսի՝ «կորոնավիրուսից ավելի վատ աղետի մասին» հայտարարությունը:

Մասնագետի խոսքերով, Գեյթսն այնքան էլ սխալ չի ասել, որ կլիմայի գլոբալ փոփոխության արդյունքում առաջացած ճգնաժամի հետևանքները կարող են լինել ավելի ծանր, քան COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած դեպքերը:

Յաբլոկովը հիշեցրել է, որ այժմ, կլիմայական ճգնաժամի պատճառով, ամեն տարի նկատվում է բնական աղետների աճ, ինչը հանգեցնում է էական բացասական հետևանքների տնտեսության և մարդու առողջության համար․ «Մարդկությունը փոխում է կլիման և կլիմայական աղետները փոխում են մեր իրականությունը»,-նշել է նա:

Ավելի վաղ, Գեյթսը շրջակա միջավայրի աղտոտման ու կլիմայական փոփոխությունների հետևանքներն անվանել է ավելի սարափելի աղետ, քան կորոնավիրուսը։

 

Նույն շարքից