Հասարակություն 

Հանգստյան օրերին սպասվող եղանակի մասին

analitik.am

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝

Oգոստոսի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-12-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 11-12-ը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`                   41.10C (1976թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան`                       14.10C (1981թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան                   25.90C

 

Նույն շարքից